Սանասարյանը մարդկանց գիտակցված բախման է տանում

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ելույթով հանդես եկող Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ եթե մինչև եկուշաբթի օրը` 12:00-ն, իշխանություններն իրենց երեք պահանաջներից գոնե մեկը չկատարեն, ապա մեկնարկելու է «Մեկ քայլ առաջ» օպերացիան: Վերջինս իրենից ենթադրում է բարիկադների տեղաշարժ դեպի առաջ:

Այս քայլով Սանասարյանը ակնհայտորեն փորձում է փրկել ստեղծված պատային իրավիճակը: Հասկանալի է, որ իրեն աստիճաբար սպառող այս ցույցը չի կարող երկար տևել և անհրաժեշտ են ռադիկալ լուծումներ:

Հունիսի 23-ից հետո ոստիկանությունը ջրցան չի կիրառել, մարդ չի ձերբակալել, սակայն ցանկացած տեղաշարժ դեպի առաջ կխախտի Բաղրամյանում գործող ստատուս քվոն և ոստիկանությանն առիթ կտա անցնելու գործնական քայլերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել