Այս օրերին շատ են տարածում 1988 թվականի` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած աննախադեպ ու մարդաշատ ցույցի ֆոտոները ու մտածում՝ մենք կարանք սենց ցույց անենք… 
ՈՉ, չեք կարա, քանի որ. 
Էն ժամանակ աստղեր չկային, որ գալիս էին ցույցի՝ ստատուս գրելու, սելֆի անելու ու հետո տներով գնալու համար: 
Էն ժամանակ գրանտակերներ չկային, որոնք գալիս են հատուկ նպատակով ու ավարտելուց հետո՝ պո դամամ: 
Էն ժամանակ ակտիվիստիկուհիներ չկային, որ գալիս էին Բաղրամյան պողոտա, որ ՖԲ-ի նկար անեն ու գրեն. «ErexEq es el em stex eka»։
Էն ժամանակ մի միլիոն հատ կուսակցություն չկար, որ ամեն մեկը շարժվեր իրենց շեֆերի ասելով: 
Էն ժամանակ ձևի համար պայքարողներ չկային: 
Էն ժամանակ մարդիկ իրականում պայքարում էին իրենց ապագայի ու ձեր (իրենց երեխաների) ապագայի համար: 
Էն ժամանակ չկար ոչ մի սոցցանց, ու մարդիկ քաղմաս չէին ընկնում, որ ՖԲ-ում ստատուս գրելու բան ունենային: 
Էն ժամանակ չկար մարդկանց մի զանգված, ով ինքնահաստատման կարիք ուներ: 
Էն ժամանակ չկային թիթիզիկներ, ովքեր ցույցի էին գալիս, որ տղաների ուշադրության կենտրոնում լինեն: 
Ու վաբշե, էն ժամանակն ու էս ժամանակն իրար հետ ոչ մի համեմատության եզրեր չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել