Ներքին օրգանների և ոտքերի թաթերի միջև կապը հայտնի է դեռ հին ժամանակներից։ Ոտնաթաթերի կանոնավոր մերսումն օգնում է մարդկանց ամրացնել իմունային համակարգը, լավացնում արյունատար համակարգի աշխատանքը և օրգանիզմին երկարակեցություն ու երիտասարդություն հաղորդում։

Ժամանակի ընթացքում այս գիտելիքները մոռացվեցին, սակայն դրանց արդյունավետությունն անփոփոխ է մնացել։ Իհարկե այսօր բոլորն են ցանկանում գեղեցիկ ու առողջ լինել՝ առանց դրա համար շատ փող ու ջանք ծախսելու։ Պետք է նշել, որ դա հնարավոր է։ Եվ այդ հրաշագործ միջոցներից մեկն էլ ոտքերի թաթերի մերսումն է։

Ինչպես է դա աշխատում

Մարդու ոտքի թաթը գրեթե ամբողջությամբ ծածկված է կենսաբանական ակտիվ կետերով, որոնք մերսման միջոցով ակտիվացնելու դեպքում ակտիվացվում է նաև ներքին օրգանների աշխատանքը։ Օրվա ընթացքում բավական է ընդամենը 10 րոպե օգտագործել այսպիսի մերսման վրա՝ օրգանիզմի ողջ համակարգն աշխատեցնելու համար։

Ինչով է օգտակար ոտնաթաթի մերսումը

լավացնում է արյան շրջանառությունը

ազատում է մաշկի տակ կուտակված ճարպային շերտից

խթանում է նյութափոխանակության աշխատանքը

լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը

պայքարում է ավելորդ քաշի դեմ

հանգստացնում է հոգնածությունը

կանխում է փորկապությունը, թութքը և մեզը զսպել չկարողանալու հետ կապված խնդիրները

Ոտնաթաթերի մերսումն անհրաժեշտ է հատկապես տարիքով մարդկանց առողջությունը պահպանելու և որոշ հիվանդությունների բուժման համար։

Այս լուսանկարը ցույց է տալիս, թե ոտնաթաթերի որ հատվածն է անհրաժեշտ մերսել որոշակի օրգանի համար։ Ամեն երեկո 10-15 րոպե մերսիր ոտքդ, և արդյունքն արդեն կնկատես մեկ շաբաթից։ Ընկերներիդ հետ կիսվիր, օգնիր տնտեսել դեղերի գումարն ու պահպանել առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել