Tert.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ իր ղեկավարած կաթոլիկ եկեղեցին չպետք է ընտրի ցմահ առաջնորդների, գրում է Interfax.ru-ն:

Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Պապի ցմահ պաշտոնավարությունը մեծացնում է բռնապետական ռեժիմով երկրի նմանվելու Վատիկանի ռիսիկերը։

Ավելի վաղ 78-ամյա պապն արդեն հայտարարել է իր պաշտոնից հրաժարվելու պատրաստակամության մասին, եթե զգա, որ առողջության կամ այլ պատճառներով չի կարող ղեկավարել ավելի քան մեկ միլիարդանոց կաթոլիկ համայնքը։

Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում 30 հազար կաթոլիկների առաջ՝ Ֆրանցիսկոսը նշել է, որ միակ բանը, որ եկեղեցում հնարավոր չէ փոխարինել, Սուրբ Հոգին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել