Դարերի ընթացքում ժողովրդական հարսանյաց ծիսակատարությունները փոփոխվել են: Փոխվել են և նախանշանները՝ կապված հարսանիքի օրվա ընտրության հետ:
ՁՄԵՌ
Եթե հարսանիքը լինելու է ձմռանը, գերծախսեր է նախանշում: Եթե այն կայանա Բարեկենդանի տոնին, ապա կյանքը կընթանա կարագի պես հարթ: Իսկ հարսանիքի օրը ձյուն տեղալը նախանշում է հարուստ և երջանիկ կյանք:
Դեկտեմբեր - յուրաքանչյուր տարի սիրո աստղերն ավելի վառ կփայլեն:
Հունվար - վաղ այրի կդառնաք:
Փետրվար - կապրեք ամուսնու հետ համաձայնության մեջ:
ԳԱՐՈՒՆ
Եթե հարսանիքը տեղի է ունենում գարնանըմ, ուրախ կյանքի և մեծ սիրո նշան է: Ամուսնանալ անձրևոտ եղանակին նշանակում է ունենալ հարուստ և բարեկեցիկ կյանք:
Մարտ - ապրել ուրիշի կողքին:
Ապրիլ - օգտվել փոփոխական երջանկությունից:
Մայիս - տեսնել փոփոխություն սեփական տանը, ամբողջ կյանքում տանջվել: Իսկ որպեսզի չտանջվել, պետք է համբուրել փեսային երեք անգամ անընդմեջ հարսանիքից առաջ:
ԱՄԱՌ
Ամառային ամուսնությունն ընտանիքում բերում է ջերմություն և ուրախություն:
Հունիս - մեղրամիսը կշարունակվի ամբողջ կյանքի ընթացքում:
Հուլիս - պահպանել կյանքում քաղցր հիշողություններ:
Օգոստոս - ամուսինը կլինի և՛ սիրեկան, և՛ ընկեր:
ԱՇՈՒՆ
Աշնանային ամուսնությունը կլինի ամենաամուրն ու երկարը:
Սեպտեմբեր - լուռ ու հանգիստ կյանք:
Հոկտեմբեր - կյանքը կլինի դժվար ու ծանր:
Նոյեմբեր - հարուստ ու երջանիկ կյանք:


Շաբաթվա օրերն ու ամսաթվերը
Ժողովրդի հոռետեսական վերաբերմունքը շաբաթվա օրերին և ամսաթվերին գտել են իրենց արտացոլանքը հարսանյաց հանդիսություններում: Օրինակ՝ համարվում էր, որ չորեքշաբթի և ուրբաթ օրերին չի կարելի կազմակերպել հարսանյաց հանդիսություն, քանի որ այդ օրերն անհաջողակ են ամուսնության համար: Այնուհետեև հետևում էին, որպեսզի հարսանիքները չանցկացվեն ամսի 13 -ին: Դրա հետ մեկտեղ, կենտ թվերը` 3, 5, 7, 9, հարսանիքի համար մեծ դեր էին խաղում և համարվում երջանիկ թվեր:
Ամուսնանալ ամսվա զույգ օրը - առաջնեկը կլինի տղա:
Ամուսնանալ ամսվա կենտ օրը - ընտանիքում առաջնեկը կլինի աղջիկ:
Ամուսնանալ ամսվա 7-ին կամ 12-ին - կայուն և լավ ամուսնություն: 

Հ. Գ. Հավատալ թե ոչ, խնդիրը ձերն է: Ամուսնացեք երբ ուզում եք, ում հետ ուզում եք և ինչպես ուզում եք... Կարևորը լինեք երջանիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել