Tert.am-ը գրում է.

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Համաձայն հրամանագրերի՝

Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար` ազատվելով ԼՂՀ  գյուղատնտեսության նախարարի  պաշտոնից։ 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արամ Մխոյանը։ 

Լևոն Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար` ազատվելով ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Սլավիկ Ասրյանը նշանակվել ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար` ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից։ 

Սպարտակ Թևոսյանը նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարար` ազատվելով ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի  պաշտոնից։

Հակոբ Ղահրամանյանը ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից:

Արտակ Բալայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ` ազատվելով ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից:

Արմինե Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանն ազատվել է ժամանակավորապես իրեն վերապահված ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել