Tert.am-ը գրում է.

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային Անկախության օրվա կապակցությամբ աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ.

«Այս հուլիսի 4-ին Նախագահ Օբաման պետք է հարգի իր տված խոստումը՝ աշխատանքներ տանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը հիմնված կլինի ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հանդեպ Ամերիկայի հիմնարար հանձնառության վրա»,-ասված է հայտարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել