Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստված մազահեռացման միջոց, որը ոչ միայն հեռացնում է անցանկալի մազերը, այլ նաև գեղեցկացնում մաշկը։ Մազահեռացման այս միջոցը կարելի է կիրառել դեմքի, ոտքերի և թևերի մազերից ազատվելու համար։

Անհրաժեշտ է. 1 ձվի սպիտակուց, 1 ճաշի գդալ սպիտակ շաքարավազ և կես ճաշի գդալ եգիպտացորենի այլուր։

Ինչպես պատրաստել. ձվի սպիտակուցը, շաքարավազը և ալյուրը խառնել իրար հետ, մինչ կստացվի ամբողջական զանգված։

Արդեն պատրաստի զանգվածը քսել այն հատվածներին, որտեղ առկա են անցանկալի մազեր։

Թողնել, մինչև լավ չորանա և հեռացնել այն՝ մաշկից պոկելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել