Այսօր երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի ամուսնության երկրորդ տարեդարձն է։ Երկու տարի առաջ նրանք Էմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում միմյանց հավերժ սիրելու երդում են տվել։

Մարտինն այս կապակցությամբ իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Այսօր լրացավ մեր ամուսնության 2-րդ տարին, սիրում եմ քեզ, Կյանքս, շնորհավոր»։

Հռիփսիմեի և Մարտինի ընտանիքում արդեն համալրում է եղել. նրանց որդին՝ Լեոն, 8 ամսական է։

Հիշեցնենք որ զույգն ամուսնացել էր ՃՈ պետ Արսեն Արշակյանի քավորությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել