Մաս երկրորդ...

Աստիճանաբար սկսվեց օրակարգ մշակվել, ամեն ինչ ինքնաբուխ էր, և ջրոցուն հաջորդող օրերին Սանիթեքի աղբամանները դարձան բարիկադ, այնուհետև հարթակ: Հայկական պարն ու երաժշտությունը Բաղրամյանում անասելի գեղեցիկ մթնոլորտ էին ստեղծել: Ամեն մեկն իր կարողացածի չափով օգնում էր կողքինին:

Պայքարի 2-րդ, 3-րդ օրերին մի փոքր բանավեճ սկսվեց՝ ընդունել նախագահի հրավերը, թե՝ ոչ թեմայով: Այստեղ կարծիքներն իրոք իրարամերժ էին: Իմ կարծիքով՝ ընդունելուց ոչինչ չէր կորի: Ընդահակառակը՝ մի քանի օր շուտ կպարզվեր ամեն ինչ, ու պայքարի հետագա ընթացքն ավելի ուրվագծված կլիներ: Ինչևէ, եղավ այն, ինչ եղավ:

Ունեցանք նաև փսևդո աստղերի փսևդո պայքարող կերպարների վառ արտացոլում: Մարդկանց մի զանգված՝ «աստղ» կոչվող, այնտեղ էին սելֆի լինելու և ՖԲ-ում քոմենթվելու համար: Կային մարդիկ, ովքեր այդ սելֆի կաստայից հայտնի են, բայց ավելի համեստ պահեցին իրենց ու ավելի նվիրված էին պայքարի ոգուն:

Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել