Tert.am-ը գրում է.

Սխտորի օգտակար հատկությունների մասին հայտնի է, թերևս, բոլորին, սակայն քչերը գիտեն, որ կանաչ սխտորի պոչերի օգտագործումը ևս բարերար ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա:

Ինչպես նշում է Healthy Life Land կայքը, կանաչ պոչերն ունեն հակաբորբոքային ազդեցություն, իջեցնում են արյան ճնշումը, կանխում, բուժում սնկային վարակները:

Դրանց միջոցով կարելի է բուժել կոկորդի ցավը և կրուպը: Անհրաժեշտ է սխտորը` իր կանաչ պոչով, մանրացված կոճապղպեղն ու աղը խառնել իրար, լցնել մաքուր սրբիչի մեջ ու տաքացնել: Այնուհետև թույլ տալ, որ մի քիչ հովանա, ու սրբիչը դնել հիվանդի կոկորդին: Նշվում է, որ դրական արդյունքը զգալի կլինի արդեն մի քանի ժամից:

Ոտքերի ցավը բուժելու համար հարկավոր է սխտորն իր պոչերով մի քանի րոպե խաշել ջրում, այնուհետև հանել ու բլենդերով հարել, մինչև որ ստացվի մածուծիկ զանգված: Քսեք այն ցավացող հատվածին. որոշ ժամանակ անց արդյունքը զգալի կլինի:

Սխտորը նաև օգնում է բուժել վերքերը: Հարկավոր է ճզմել այն ու հյութը քսել վերքերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել