Մինչ արդյունաբերական հեղափոխությունը 19-րդ դարի Եվրոպայի տնտեսության շուրջ 80 տոկոսը կազմում էր գյուղատնտեսությունը։ 20-րդ դարի սկզբին դրա տոկոսն էր արդեն 40-50: Մինչ Երկրորդ համաշխարհայինի սկիզբը թիվը նվազել էր մինչ 15 տոկոս, իսկ այսօր Եվրոպայում գյուղատնտեսությունը կազմում է տնտեսության մոտ 2 տոկոսը, մինչ ԱՄՆ-ում այդ թիվը 1 է կազմում։

Այսպիսով ԱՄՆ՝ 1,4%, Մեծ Բրիտանիա՝ 0,6%, Գերմանիա՝ 0,8%: Դրա հետ մեկտեղ Հայաստանի գյուղատնտեսության տոկոսը ՀՆԱ-ում կազմում է 21,9%: Ամենամեծ տոկոսը գյուղատնտեսությունը կազմում է Սիերա-Լեոնեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ու Չադում՝ 60 տոկոսից ավելին։

Սա հետագա մեծ հոդվածի թեմա կլինի։ Իսկ առայժմ այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել