Tert.am-ը գրում է.

Յուրաքանչյուր մարդ առնվազն մեկ անգամ որևէ պատկեր խզբզել է թղթի վրա հենց այն պահին, երբ տարված է եղել մտքերով կամ հեռախոսով խոսելով, սակայն այդ խզբզոցները շատ բան կարող են ասել դրանք նկարողների մասին, գրում է fishki.net-ը։

Մասնագետների կարծիքով՝ այդ պատկերները կարող են շատ բան ասել մարդու, նրա բնավորության, կյանքի և այլ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի մասին։

Եվ այսպես, եթե նկարում եք

Շրջաններ և օղակներ

Շրջաններ ու օղակներ նկարող անձը ձգտում է կապ հաստատել կամ հաղորդակցվել։ Նման պատկերներ նկարող մարդու ենթագիտակցությունն ակնարկում է, որ կա ուշադրության և ընկերական ջերմության կարիք։

Քառակուսիներ, շեղանկյուններ և այլ երկրաչափական պատկերներ

Այս պատկերները նկարող անձինք ունեն իրենց համոզմունքները և հստակ նպատակները, ինչպես նաև մշտապես հետևողական և համառ են։ Սովորաբար այդպիսի մարդիկ փորձում են զգոն և զգույշ լինել ամեն ինչում։

Պարույրներ և ալիքավոր գծեր

Այլ մարդկանց խնդիրները չեն հետաքրքրում պարույրներ և ալիքավոր գծեր նկարողներին։ Շատ հնարավոր է՝ այդ մարդիկ թեթև էմոցիոնալ ճգնաժամի մեջ են և պտտվում են երկիմաստ զգացմունքների շուրջ։

Սլաքներ

Սլաքներ նկարելը պատմում է այն մասին, թե ինչի վրա է նկարողը կենտրոնացած։ Եթե նկարված սլաքը մատնացույց է անում դեպի վեր, ապա նշանակում է՝ կենտրոնանալ այլ մարդկանց վրա, դեպի վար՝ ուղղված է սեփական անձին, դեպի ձախ՝ հայացք է անցյալին, դեպի աջ՝  հայացք է դեպի ապագան։

Աստղեր

Աստղեր նկարողները ցանկանում են հայտնվել ուշադրության կենտրոնում, և նրանց համար չափազանց կարևոր է լինել տպավորիչ և նկատելի։ Եթե աստղերի պոչերը շատ են, դա կարող է նշանակել անհանգիստ և դեպրեսիվ ապրումներ։

Խաչեր

Հնարավոր է՝ խաչ նկարող անձը մեղավոր է զգում իր սիրելիի նկատմամբ կամ նրան ինչ-որ բան է անհանգստացնում։ Մտահոգող խնդրի նկատմամբ կա պատասխանատվության ուժեղ, բայց տհաճ զգացում։

Տներ և տուփեր

Նման պատկերներ նկարողներն ունեն կարգուկանոնի նկատմամբ հատուկ սեր, ամեն ինչը պլանավորելու և հաշվարկելու ձգտում։

Շախմատի տախտակ

Շախմատի տախտակի սևուսպիտակ քառակուսիներ նկարողը շատ տհաճ իրավիճակի կամ դժվարին կացության մեջ է։  Եթե նման պատկերներ հաճախ են հայտնվում, դա խոսում է այն մասին, որ մարդը տառապում է թաքնված բարդույթներից և տանջվում է իրավիճակը փոխելու անկարողությունից։

Մեղրամոմի պատկերներ

Այդ պատկերները խոսում են հանգստության ձգտման մասին։ Մեղրամոմ նկարող մարդիկ ներդաշնակության և կազմակերպված կյանքի կարիք ունեն։ Հնարավոր է՝ նաև մտածում են ընտանիք ստեղծելու մասին։

Կենդանիներ

Կենդանիները տարատեսակ նշանակություններ կարող են ունենալ, դրանց բացատրությունը կապված է այն պատկերված կենդանատեսակից։ Եթե պատկերված է վագր կամ գայլ, ապա դա խոսում է թաքնված ագրեսիայի մասին, աղվեսի դեպքում՝ խորամանկության մասին, նապաստակի կամ սկյուռի դեպքում՝ պաշտպանվածության և հոգատարության կարիք կա, առյուծի դեպքում՝ բոլորի նկատմամբ առավելության զգացում։

Մարդկային կերպարներ

Փոքրիկ մարդկային կերպարներ նկարելու դեպքում դա խոսում է անպաշտպան լինելու մասին։ Եթե պարզապես գծիկներով մարդու կերպար է, ուրեմն մարդը ոչ կայուն էմոցիոնալ վիճակում է և չի ցանկանում իրեն մոտ թողնել որևէ մեկին։

Ստորագրություններ

Ինքնահավան և եսասեր մարդիկ շատ անգամ ստորագրում են և հիանում են իրենց ստորագրությամբ, նույնիսկ եթե դա անում են անգիտակցաբար։ Դա ցույց է տալիս մարդու չափազանց տարվածությունը սեփական անձով։

Ծաղիկներ, արև ու երկինք

Բոլոր նման ուրախ պատկերները վկայում են այն մասին, որ նկարողը գոհ է և ոգևորված, նույնիսկ՝ ոգեշնչված։ Այդ պատկերները խոսում են լավ տրամադրության մասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել