Օրեր առաջ երգչուհի Լիլուն հասարակական կարգը խախտելու մեղադրանքով բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Հասարակական կարգի խախտման առնչությամբ ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում: Սակայն «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ներկայում գործը ՀՔԾ-ում է:

Ըստ մեր տեղեկությունների՝ միջադեպի առնչությամբ տված իր բացատրության մեջ երգչուհին նշել է մի քանի հանգամանք այն մասին, որ ոստիկանները անօրինական գործողությունների են դիմել: Ուստի սա պատճառ է դարձել, որ գործն ուղարկվի ՀՀ դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման էին ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին, որոնք նույն օրը՝ ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթևեկել էին Հյուսիսային պողոտայով, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով` չէին ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Հասարակական կարգը խախտելու մեղադրանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Ղ. Լ.-ն` երգչուհի Լիլուն:

Նյութի աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել