Tert.am–ը գրում է.

Անգլիական «Լիվերպուլը» պայմանագիր է կնքել կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա նիգերիացի կիսապաշտպան Բոբի Ադեկանյեի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «ESPN»-ը։

Եզրային կիսապաշտպանն անգլիական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով եւ կնքել երկարաժամկետ պայմանագիր։ Նա դարձել է լիվերպուլցիների 7-րդ նորեկն ամռանը։

Ավելի վաղ անգլիական ակումբը պայմանագիր էր ստորագրել կիսապաշտպաններ Ջեյմս Միլների եւ Ռոբերտո Ֆիրմինոյի, հարձակվող Դենի Ինգզի, դարպասապահ Ադամ Բոգդանի եւ պաշտպաններ Ջո Գոմեսի եւ Նատանիել Կլայնի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել