Շատ մարդիկ մազերը խնամելիս նախընտրությունը տալիս են սեփական ձեռքերով պատրաստած բաղադրատոմսերին: Այսպիսի միջոցները, մազաթափության խնդիրը լուծելուց բացի, սնուցում են մազերը օգտակար նյութերով՝ նրանց տալով փայլ և փափկություն:

Այսօր ձեզ եմ առաջարկում մազաթափության դեմ ամենաարդյունավետ միջոցներից մեկը` 

Մեկ ճաշի գդալ մեղրի վրա լցրեք մեկ ճաշի գդալ կոնյակ: Լավ խառնեք և թողեք այդպես երկու ժամ: Ստացված զանգվածին ավելացրեք երկու՝ թույլ հարած ձվի դեղնուց: Խառնեք՝ շարունակելով թեթեվակի հարել: Քսուկը քսեք գլխի մաշկին: Եթե ձեր մազերը չոր են, աշխատեք, որ քսուկը չտարածվի մազերի ողջ երկայնքով՝ ալկոհոլային դիմակները լրացուցիչ չորացնում են մազերը: Պահեք դիմակը քսան րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով: Քսուկը պետք է կիրառել շաբաթական մեկ անգամ: Տևողությունը՝ ելնելով արդյունքից: Սովորաբար 4­5 պրոցեդուրան բավական է: Արդյունքը. մազարմատներն ամրանում են: Այս միջոցը խթանում է մազերի աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել