Երևանն օրեցօր դառնում է տիպիկ արևելյան քաղաք։ Հերիք չէ, որ խայտաբղետ շինություններով այն կորցրել է իր եվրոպական դեմքը, որը ձեռք էր բերել 19-րդ դարից, շունչն էլ է արևելյան` լեփ-լեցուն մինի-շուկաներ բազարներ, արևելյան կլկլոցներով մեղեդիներ։ Երեկոյան Երևանն էլ՝ իր պարսկական կլիենտին սպասող, մարմնավաճառներին թաքցնող, Ճ կարգի կարաոկեներով, Հյուսիսային պողոտայով սեթևեթող մասսայով, լեփ-լեցուն բացօթյա կաֆեներով։ Դա դեռ հեչ, Հրապարակի մերձակայքը ոնց որ մինի Իրան լինի` չադրաներով, պարսկերենով, Զեյթունն ու Շրջանայինը` մինի Հնդկաստան։ Իսկ Բաղրամյանը դարձավ մեյդան` իր մայմուններով, խեղկատակներով։ Ես բնավ դեմ չեմ «Ոչ թալանին» նախաձեռնությանը, բայց այն չէ արդեն զուտ Բաղրամյանը խաղահրապարակ սարքելը... Համենայն դեպս, զբոսնելով իմ մայր քաղաքով, ինձ խեղդում է նույն հարցը` ո՞ւր է մեր այն հին, հարազատ Երևանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել