Բացառիկ մանրամասներ ծննդատանը կնոջ վրա կրակած Քիթ Հայկոյի կյանքիցHayeli.am-ը գրում է.

«Հրաշլի, ջիգյարով ու թասիբով տղա էր Հայկոն: Ինքը կյանքում ոչ մի խնդիր չուներ ու իր կնոջն էլ շատ էր սիրում: Ճիշտա սա Հայկի երկրորդ ամուսնությունն էր ու առաջին ամուսնությունից ինքը դպրոցական երեխա ուներ, բայց ինքը ընտանիք սիրող ու նվիրված տղա էր»,-Հայելի.am-ի թղթակցին պատմեց հունիսի 30-ին Հանրապետական ծննդատանը կնոջ վրա հրազենի երեք փամփուշտ արձակած, ապա մեկ փամփուշտով ինքնասպանություն գործած Հայկ Վարդանյանի ընկերը:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Հայկը չափազանց բարի ու մեծահոգի մարդ է եղել.«Եթե ասեիր  ասենք հազար դոլար փող ա պետք` կհաներ կտար ու մի վարկյան էլ չէր մտածի»:

Հայկի ընկերը, որը հոգում մեծ ցավ ուներ չցանկացավ որ նշվի իր անունը.«Պարզապես ուզում եմ, որ ցրվեն Հայկի մասին անհեթեթ տեղեկությունները: Խանդի հարց չի եղել: Շատ լավ ընտանիք էին: Հայկը երեխա ուներ ու չէր կարող կասկածել սիրելի կնոջը անհավատարմության մեջ: Ուղղակի ինքը շատ լուրջ սթրես էր տարել: Վերջերս մոտ ընկերներից` մահացավ: Հայկի մոտ լուրջ հոգեկան խնդիրներ առաջ եկան ու ինքը էտ պահին բուժվում էր….»,-նշեց ընկերը հավելելով, որ Հայկ Վարդանյանը կամ ընկերական շրջապատում հայտնի Քիթ Հայկոն այդ պահին հոգեմետ դեղերի ազդեցության տակ է եղել:

«Երանի ապրեր…բայց արածից հետո իրա նման թասիբով տղեն չէր կարա ապրել: Հայկոն ուրիշ էր, սա իրան ճանաչող բոլոր մարդիկ գիտեն…»,-հավելեց ընկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել