Ուղղակի ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք էդ ցույցն ինչ-որ մեկի սեփականությունն է, կամ կա՞ հատուկ օրենք, դրեսկոդ՝ ցույցի ներկայանալու։ Ես հիմա չեմ խոսում դրոշների տեսակների ու դրանց նպատակների մասին, դա ամեն մարդու խղճի ու ազնվության հարցն է։ Բայց ինձ համար կոմեդիայի ժանրից է, երբ սեփական իրավունքների համար «պայքարող» քաղաքացին բռնանում է մեկ այլ քաղաքացու ազատ արտահայտման իրավունքի վրա։ Բաղրամյան փողոցը ոչ մեկի սեփականությունը չէ, ցույցն էլ ոչ մեկի անձնական «վեչերինկան» չէ, որ որոշեք, թե ով ինչ անի ու ինչպես անի։ Ես էլ կարող ա վաղը Կուբայի դրոշով ներկայանամ։ Դա իմ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքն է, հարգելի՛ ՀՀ ԳԻՏԱԿԻՑ քաղաքացիներ։ Ես չեմ ընդունում ու չեմ հարգում երկակի ստանդարտները։ Ու վերջին հաշվով էլ թքած ունեմ, թե ինչ կմտածեն ու կասեն դրսի ու հատկապես պուծինալեզ ԶԼՄ-ները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել