Գրեթե 2 շաբաթ ամեն օր անցկացրել եմ Բաղրամյան փողոցում, սակայն չեմ կարող ինքս ինձ ներել, եթե փորձեմ համեմատել առաջին և երկրորդ շաբաթները. էներգետիկան, ուժը, ոգին կարծես մնացին անցյալում:

Այսօր, երբ անցա Բաղրամյան պողոտայով և նկատեցի, որ սակավաթիվ ոստիկաններն ավելի շատ են, քան ցուցարարները, մտածում էի ընդամենը մեկ բան. արդյո՞ք տրամաբանական են մեր գործողությունները, և ինքս ինձ տվեցի անկեղծ պատասխան՝ ոչ:

Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը պետք է գերազանցեր մի քանի հարյուրը՝ անգամ ամենատապին: Այս քանակությամբ Բաղրամյանում գտնվելը տրամաբանական չէ և տրամաբանական կլինի Բաղրամյանում գտնվել զուտ երթի շրջանակներում, կանգառի տեսքով, իսկ նստացույցի դեպքում մարդկանց թիվն իշխանությունների համար կլինի մտահոգող և ոչ ուրախացնող, քանզի այս պարագայում զուտ իշխանություններն են շահեկան վիճակում, քանզի ի ցույց են դնում իրենց համբերատարությունը, իրենց շքեղ մեքենաներով շրջում Դեմիրճյան փողոցով՝ միաժամանակ աշխարհին ապացուցելով իրենց լիբերալ մոտեցումները:

Սրա միակ պատճառն այն է, որ չկա օրակարգ և գործողությունների հաջորդականություն՝ մի դեպքում առաջ, մի դեպքում հետ տրամաբանությամբ, և հենց այս տրամաբանական հաջորդականության բացակայությունն էլ ձևավորել է այս իրավիճակը՝ օրեցօր մարող էներգետիկան, նվազող մարդկանց թիվն ու հաջողության հասնելու հույսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել