Մեր երիտասարդության ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը ողջունում եմ ու վստահ եմ՝ հենց այդ ճանապարհով պետք է առաջ գնալ ու հասնել բոլորիս հուզող շատ խնդիրների լուծման, բայց տվյալ իրավիճակում միայն տարբեր փոքր խմբերի քննարկումների համար Բաղրամյան պողոտան փակ պահելն անտրամաբանական եմ համարում։ Գոյություն ունի նաև հասարակության մյուս հատվածը՝ իր իրավունքներով ու ազատություններով։ Մարդու իրավունքների մասին խոսելիս եկեք չմոռանանք՝ այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը, ավարտվում է սեփականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել