Հայրիկյանը քաղաքական գործիչ ա:
Ամեն մարդ ինքն ա որոշում իր վերաբերմունքը քաղ. գործիչ Հայրիկյանի նկատմամբ:
Կարող եք հարգել, կարող եք պաշտել, կարող եք սիրել, կարող եք ատել, զզվել, արհամարհել, դա յուրաքանչյուրի անհատական վերաբերմունքն ա:
Օրինակ՝ ես հարգում եմ:

Եվրոմիության դրոշի պահով:
Շունը նստել ա խոտի դեզի շվաքում, մտածում ա, թե իր շվաքն ա:

Էդ որ ցույցեր եք անում, բողոքի երթեր, ձեր իրավունքներն եք պաշտպանում, Եվրադատարան եք դիմում, ձեզ թվում ա՝ ձեր շնորքն ա:
Եվրոմիության ալտերնատիվը փտած ֆեոդալական Ռուսաստանն ա:

Եթե Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն ոտները քաշեն Հայաստանից, 6 ամիս հետո կիմանաք ազատության գինը:

Ու ես հիմա իրոք ուզում եմ, որ ՀՀ-ն դառնա ռուսական գուբերնիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել