Էս վերջին 15 օրը մենք լիքը լավ բաներ ապացուցեցինք...
Էդ մի քանի դրամի տարբերությունը չէր, որ մեզ էսքան ժամանակ պահում ա պայքարի մեջ... Մի ամբողջ գաղափարական զանգված ա փոխվում, սա ավելի քան լուրջ ա... Հեռանում ա էն զանգվածը, որ հիմնականում փողոց էր դուրս գալիս իր սեփական նյութականի, իր շեֆի, իր տիրոջ համար... Մեր զանգվածն ազատ ա... Սա ամենակարևորն ա... Մենք դուրս եկանք առանց տերերի, առանց թղթի վրա նախապես գրած տեքստի, առանց գրպանի բարձրախոսի... Մենք դուրս եկանք ու ցույց տվինք, որ տեր ունենալու դերն էլ մեզ համար չի... Մեծ ենք մենք արդեն, էնքան մեծ, որ մեզ վրա մի ամբողջ գումարտակ ա հարձակվում ու փորձում բաժանի... Ես ձեր սաղի ցավը տանեմ, ես արդեն առավել քան համոզված եմ, որ վաղը էս նույն թև-թևի տված օտարներին երկիր ենք ներկայացնելու... Երկիր, որի կառուցումը մեր ավագները կիսատ թողեցին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել