Tert.am-ը գրում է.

Թուրքիա ուղևորվող 223 ուղևորով Boeing-757 ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել ՌԴ Օմսկ քաղաքի օդանավակայանում՝ շարժիչում հայտնված թռչնի պատճառով, հայտնում է Обозреватель-ը։

«Հուլիսի 3-ին՝ տեղական ժամանակով մոտ 03։40-ին, Boeing-757 ինքնաթիռի աջ շարժիչում թռիչքի պահին թռչուն է հայտնվել, ինչի պատճառով էլ թռիչքից 10 րոպե անց որոշում է կայացվել վերադառնալ Օմսկի օդանավակայան»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել