Հայտնի մի հոգեբան իր հոգեբանության վերաբերյալ սեմինարը սկսում է 5000 դրամը ձեռքին: Դահլիճում նստած է մոտ 200 մարդ:
Հոգեբանը հարցնում է. 
- Ո՞վ է ուզում այս գումարը:- Բոլորը բարձրացնում են իրենց ձեռքը: 

- Մինչ որևէ մեկը կստանա այս գումարը, ես նրա հետ ինչ-որ բան կանեմ, - ասում է հոգեբանը: Նա սեղմում է թղթադրամը ափի մեջ հետո բացում ու նորից հարցնում ներկա գտնվողներին:
- Դեռ այս գումարը ցանկացողներ կա՞ն: 
Նորից բոլորը բարձրացնում են ձեռքերը: 
- Ուրեմն ես ուրիշ բան կանեմ, - ասում է հոգեբանը:
Թղթադրամը գցում է գետնին, տրորում այն, ապա բարձրացնում է կեղտոտ թղթադրամը և նորից հարցնում: 
-Դե իսկ հիմա՞, որևէ մեկին այն պետք է այս տեսքով: 
Եվ նորից բոլորը բարձրացնում են իրենց ձեռքերը:
-Սիրելիներս,- ասում է հոգեբանը,- հենց նոր դուք սովորեցիք շատ կարևոր բան: Անկախ այն բանից, թե ես ինչ օրի հասցրի այս թղթադրամը, դուք շարունակում էիք ցանկանալ այն ձեռք բերել, քանզի գումարը այդ ընթացքում չկորցրեց իր արժեքը: Այն դեռ թղթադրամ է 5000 դրամ արժողությամբ: 
Մեր կյանքում պատահում է, որ մենք անտեսված, ոտնահարված ու մոռացված ենք լինում: Դա իրական կյանքն է, նման իրավիճակներում մենք մեզ զգում ենք անպիտան: 
Բայց կարևոր չէ՝ ինչ է կատարվել և ինչ կկատարվի, դու երբեք չես կորցնի քո արժեքը: Կեղտոտ ես, թե մաքուր, ճնշված ես, թե ոչ, միևնույն է դու երբեք չես կորցնի քո արժեքը նրանց համար, ովքեր սիրում են քեզ: 
Մեր արժեքը չի որոշվում նրանով, թե ինչ ենք մենք անում կամ ում ենք ճանաչում, այլ որոշվում է, թե ինչպիսին ենք մենք: 
ԴՈՒ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՍ ԵՎ ՄԻ՛ ՄՈՌԱՑԻՐ ԱՅԴ ՄԱՍԻՆ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել