Մի պարադոքսալ բան ասեմ. փողոց փակելով և երկրի նախագահից սակագնի բարձրացման չեղարկում պահանջելով՝ մենք ամրապնդում ենք Սերժի դիրքերն արտերկրում: Ամրապնդվում է Ռուսաստանում, քանի որ ՀԷՑ-ը ռուսական սեփականություն է, տնօրենն էլ ռուս՝ նշանակված այնտեղից, և բողոքի «բիբինական թիրախն» էլ բնականաբար հակառուսական է ընկալվում հյուսիսում, իսկ այնտեղ, վերադասության կարգով պաշտպանելով Բիբինին, անուղղակիորեն կողմ են Սերժին, որը Բիբինի դեմ ոչինչ չի ձեռնարկում՝ թողնելով այդ կեղտոտ գործը ռուսներին: Արևմուտքում է ամրապնդվում, քանի որ Սերժը թույլատրում է փակ պահել Բաղրամյան պողոտան, և դա հատկապես հունիսի 23-ից հետո և ոստիկանապետի հոխորտանքից հետո փողոցը կրկին մաքրելու վերաբերյալ, երբ բողոքավոր զանգվածի մի հատված գնաց Ազատության հրապարակ: Հայաստանում Սերժը բնականաբար ո՛չ շահում է և ո՛չ էլ կորցնում, քանի որ նրա վարկանիշը հանրությունում զրոյական է՝ մեղմ ասած և ի դժբախտություն իրեն: Բայց քանի դեռ հանրությունը չի որոշում, թե ով է կանգնելու իշխանության գլուխ, դա նրան, որքան ես եմ հասկանում, այնքան էլ չի հուզում. չինմաչինցի իմաստուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել