Որն է ՀԱԿ ու ՀՀԿ երիտասարդների նմանությունը: Քաղաքական էս զզվելի թոհուբոհի մեջ մտած ու իրենց քաղաքական «հայացքների» պատճառով իրար ատող ու միայն օնլայն հարթակում իրար միս ուտող երիտասարդները նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, որ իրենք նմանություն ունեն: 
Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի հետ կապված ինչ-որ խնդրում ՀՀԿ երիտասարդները կա՛մ կորում են, կա՛մ հնարավորինս չեն գրում Սերժ Սարգսյանի անունը, պարզվում է՝ էս դեպքում ՀՀԿ երիտասարդներն ունեն «կոլեգաներ», այոոո՜, նրանք ՀԱԿ երիտասարդներն են՝ իրենց «ոխերիմ թշնամիները», այս շարժման 13 օրերի ընթացքում ՀԱԿ երիտասարդները «մոռացել են» ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին... Այո, ՀԱԿ-ականերն օրնիբուն հնարավորինս ջանում են էս կամ էն քաղաքական գործչին ու իրենց չսիրած «ընդդիմադիր կոլեգաներին» սևացնել, սրան-նրան վատաբանել, քաղաքական էս կամ էն ավանտյուրայի մեջ մեղադրել, բայց ՀՀԿ երիտասարդների նման մոռացել են իրենց «շեֆին», ու մեկը չգրեց. «Բա ո՞ւր ես, նախագահ ջան», «Բա երիտասարդությանը բանիմաց մարդ ա պետք»... Չէէէ, ԼՏՊ-ի մասին մոռացել եեեեն, այոո, նրանք էլ իրենց ՀՀԿ կոլեգաների նման, երբ իրենց ձեռ չի տալիս, չեն գովերգում իրենց ղեկավարին, ավելին՝ անունը չեն տալիս, բայց երբ մի լավ բան ա լինում, միանգամից առանց իրար հերթ տալու գրում են. «Նախագահ», «Լևոն, դու չլինեիր, կորած էինք»:Ճ 
Erexeqqqq, mi areq, «սիրուն չի», պալիտ եք անում ձեզ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել