ՌԴ–ի Հրեական ինքնավար մարզի` Ամուր գետին հարակից գյուղերից մեկի բնակիչները տարօրինակ մի կրիա որսացին, նրա հետ ֆոտոսեսիա անցկացրեցին և լուսանկարները տեղադրեցին համացանցում։ Սկզբում նրանք չհասկացան, որ իրենց առջև էկզոտիկ կենդանի է, որը հիմնականում բնակվում է Հարավային Ամերիկայում։ Նրան դինոզավրի տեղ դրեցին, քանի որ նման տեսակն այդ կողմերում տարօրինակ երևույթ էր։

Ֆոտոսեսիայի ժամանակ կենդանին պարբերաբար ցանկացել էր կծել մարդկանց, ինչից հետո նրան բաց էին թողել։ Տեղացիների խոսքերով` կենդանին իրենց կողմերում բնակվել է ևս մեկ ամիս, հետո` Ամուրի ջրերի բարձրանալուն պես, նա անհետացել է։

Պարզվում է՝ սա Կայմանյան կամ առավել հայտնի գրիֆե կրիա էր։ Սրանք երբեմն ագրեսիվ վարք են դրսևորում և կծում իրենց որսալ ցանկացող մարդկանց։

В реке Амур обнаружили экзотическую грифовую черепаху (4 фото)
В реке Амур обнаружили экзотическую грифовую черепаху (4 фото)
В реке Амур обнаружили экзотическую грифовую черепаху (4 фото)
В реке Амур обнаружили экзотическую грифовую черепаху (4 фото)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել