Հունիսի 30-ին Հանրապետական հիվանդանոցում նոր ծննդաբերած կնոջը հրազենային վնասվածքներ հասցրած, այնուհետև ինքնասպան եղած տղամարդուն երեկ հուղարկավորեցին: 

Այն բնակարանը, որտեղ ապրում էին ամուսինները սկեսրոջ հետ, դեպքից հետո փակ է։ 

Ասում են` տղամարդը հեղինակություն է եղել, լավ շրջապատ է ունեցել, նույնիսկ պաշտոնյաների հետ է մտերիմ եղել,  նրան շատերը ճանաչում էին «Քիթ Հայկո» մականվամբ։ Սա տղամարդու երկրորդ ամուսնությունն էր. առաջին ամուսնությունից դպրոցահասակ դուստր ունի:

Դեպքից արդեն օրեր են անցել, այս ընթացքում տարբեր վարկածներ, ասեկոսեներ և լուրեր են շրջանառվել ողբերգության հնարավոր պատճառների մասին: Կարծես հստակ է միայն այն, որ տղամարդը վերջին շրջանում հուզական անկայուն վիճակում է գտնվել, սակայն այս ամենը դեռ ապացուցել է պետք: Ոչ ոք դեռևս չի կարող հստակ ասել, թե ինչու և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը, քանի հիվանդանոցում ծանր կայուն վիճակում գտնվող կինը չապաքինվի և ցուցմունք չտա։

Առայժմ քրեական գործը հարուցվել է ապօրինի զենք կրելու և սպանության փորձի համար, սակայն հնարավոր է, որ քննության ընթացքում այն վերաորակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել