Tert.am–ը գրում է.

Բրիտանիայում 1838-1901 թվականներին գահակալած Վիկտորյա թագուհու անդրավարտիքը վաճառքի կհանվի Chippenham Auction Rooms աճուրդի տան կողմից: Ինչպես գրում է  Lenta.ru-ն` The Daily Telegraph-ին հղումով, ներքնազգեստը կարված է 114 սմ շրջանագծով իրանի համար:

Հուլիսի 11-ին կայանալիք աճուրդում  կվաճառեն նաև Վիկտորյա թագուհուն և նրա դստերը` Ալիսին, պատկանած գիշերազգեստը, գուլպաները և գլխարկները: Նշվում է, որ աճուրդում այս իրերի վաճառողն է անգլիական Սասեքս կոմսությունում գտնվող Yesterday՛s World թանգարանը:

Աճուրդի տան ներկայացուցիչ Ռիչարդ Էդմոնդսը ընդգծել է, որ արքայական տան անդամների ողջ հագուստը կատարյալ վիճակում է պահպանվել այս տարիների ընթացքում: Նրա կարծիքով նման իրերի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում արտասահմանցի կոլեկցիոներները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել