Tert.am-ը գրում է.

Գյումրին շատ ծանր սոցիալական վիճակում է գտնվում և յուրաքանչյուր թանկացում շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա, այդ թվում` գյումրեցիների , երբ վերջիններս  գոյատևելու հնարավորություն չունեն:

Tert.am-ի հետ զրույցում նշեց  գյումրեցի պատգամավոր  Մարտուն Գրիգորյանը ՝ ավելացնելով. «Սա բոլորը գիտեն և հիմնական մտահոգությունն այն է, որ այս պահի դրությամբ ժողովուրդը գոյատևելու հնարավորություն չունի ու թանկացումները հեչ մեր ժողովրդին պետք չեն»:

Ի պատասխան հարցի, որ հաշվի առնելով, որ աղքատները շատ են գյումրեցիների մեջ, իսկ կառավարությունն էլ մինչև Սերժ Սարգսյանի հայտարարությունը նշել էր, որ 7 դրամի տարբերությունը կսուբսիդավորի բնակչության աղքատ խավի համար, ճիշտ չի լինի,ո ր գյումրեցի պատգամավորներով հավաքվեն ու կառավարությանն առաջարկեն Գյումրիի համար կոմունալ վճարների արտոնություններ տալ, Մարտուն Գրիգորյանը նշեց, որ ողջ հանրապետություն է ծանր վիճակում: «Որպես գյումրեցի պատգամավոր, բնականաբար, ցանկալի էր, որ օրինակի համար նմանատիպ պահանջով դիմենք, բայց էսօր բոլորն ե ծանր վիճակում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել