Մեր փայլուն երիտասարդների կողմից նախաձեռնված և լուսավոր բազում պահերով լեցուն հիրավի արդարացի բողոքի ակցիան, որի ուժն ու ազդեցություննն իր ապաքաղաքական լինելն էր, այսօր ժամ առ ժամ վերածվում է զավեշտի: Հրապարակը մեկ դառնում է քաղաքական վերակենդանացման բաժանմունք, մեկ դառնում է կրկես, իսկ որ ամենավատն է՝ հիմա էլ փորձում են այն դարձնել քաղաքական, աշխարհաքաղաքական մարտադաշտ: Ռուսասերներ, եվրոպասերներ, արևմտամետներ, արևելամետներ...... Մնում է՝ դրոշներ էլ վառենք, որ ցույց տանք մեր ուժը......

Ակամայից հիշեցի Չերնոմիրդինի հայտնի խոսքերը. «Хотели как лучше, а получилось как всегда»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել