Քաղաքակրթությունը ռուսներն ասոցացնում են մայդանի հետ, խեղճ Հայրիկյանն էլ քաղաքակրթության դասեր է տալիս... Այնքան հեռու ենք քաղաքակրթություն ասածից, որ իրենց քաղ. հասարակություն հորջոջող երիտասարդները 1 րոպեում ոտնատակ տվին 28 երկրների դրոշը, այն երկրների, որոնց շնորհիվ մարաթոններ են կազմակերպվում, օգնություններ բաշխվում, ի վերջո այդ երկրների ամենաարդար դատարանին են ապավինում նեղն ընկած ժամանակ, էլ չեմ ասում՝ որքան հայկական համայնքներ են այսօր ապրում այդ երկրներում, որոնց համար, մեղմ ասած, վիրավորական քայլ էր։ Քաղ. հասարակությունն այդպես չէր կարող վարվել՝ նույնիսկ անհամաձայնության պարագայում, ուրեմն այստեղ քաղ. հասարակության ներկայացուցիչները չեն հավաքված։ Մայդանը դիտարկվում է որպես հայհոյանք, իսկ Կիևի մայդանում օրեր շարունակ հայկական դրոշն էր ծածանվում, և ոչ ոք չասաց, թե օտարի դրոշն ինչ գործ ունի մեր հրապարակում։ Քաղ. հասարակությունն ակնհայտ ցույց տվեց, որ հաշվետու է ռուսական մեդիային։ Քիչ էր մնում ծեծեին Հայրիկյանին, մարդու, ով խորհրդային նիրհի տարիներին բանտերում էր տառապում՝ հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել