Tert.am-ը գրում է.

Հնդկաստանում  վթարի է ենթարկվել դերասանուհի Հեմա Մալինին, որը հայ հանդիսատեսին հայտնի է «Զիտան և Գիտան» (Seeta Aur Geeta, 1972թ) հնդկական ֆիլմից:

Վթարը տեղի է ունեցել Հնդկաստանի Ռաջաստան նահանգում: Դերասանուհու Mercedes մակնիշի մեքնենա բախվել է մարդատարի հետ: Այս վթարի հետևանքով երեխա է զոհվել, տուժել է ևս 4 մարդ, որ գտնվել են երկրորդ մեքենայում: Դերասանուհու մեքենայի ղեկին եղել է նրա վարորդը, միջադեպի պատճառները հայտնի չեն: 

Ըստ հնդկական ԶԼՄ-ների` դերասանուհին կոտրել է գլուխը: Նրան տեղափոխել են տեղի ամենախոշոր մասնավոր հիվանդանոցը: Այնտեղից հրաժարվել են մեկնաբանություններից` նշելով միայն, որ դերասանուհու կյանքին վտանգ չի սպառնում:

Ժամանակին «Զիտան և Գիտան» դարձել էր ամենամեծ շահույթ ապահոված արտասահմանյան ֆիլմերից մեկը խորհրդային կինովարձությում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել