vorotanm.thumbFact.am-ը գրում է.

Հուլիսի 2-ին՝ ժամը 16:24-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում՝ Որոտան գետում, քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԻՆչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ջրասուզակով):
Պարզվել է, որ գետի ափից մոտ 7 մետր հեռավորության վրա՝ «Ղալաջղ գյոլ» կոչվող հատվածում, ջրահեղձվել է Սպանդարյան գյուղի թիվ 40 փողոցի բնակիչ՝ 1994 թ. ծնված Ա. Պ.-ը:Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել