Երիտասարդությունն ուղղակի ֆեյսբուքից դուրս շփման կարիք ունի և վերջ. Բաղրամյանում էլ պայքար չի: Ինչ տեղի է ունենում արդեն Բաղրամյան փողոցում, այն չէ, ինչ դուք եք մտածում... Այո, գամեք ինձ պատին, բայց մինչ այդ մինչև վերջ կարդացեք ստատուսս: 
Այո, հիմա ցույց չի 7 դրամի համար, հիմա երիտասարդության մեծ մասը մնում է Բաղրամյան փողոցում, քանի որ կայֆ ա, քանի որ իսկը երիտասարդական միջոցառման ա նման: Իսկ ինչո՞ւ, բացատրեմ։
Երևանում գոյություն չունի մի այնպիսի բար, դիսկո, որտեղ հասարակ ու իրականում լիցքաթափվելու ցանկություն ունեցող երիտասարդները (բարոյական մասսան էլի՝ էն որ չեն խմում, կայֆեր չեն անում) կարողանան լիցքաթափվել ու ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել՝ առանց վախենալու մտահոգվելու ժամի համար: 
Եվրոպայում մի սենց բարի ավանդույթ կա. ամեն շաբաթվա մեկ օր ոստիկանությունը փակում է ամենաերիտասարդական փողոցն ու տեղադրում նստարաններ, կան բարեր այնտեղ, որտեղ պարտադիր չի նստել հենց բարում, այլ կարող ես խմիչք առնել ու նստել գետնին կամ նստարաններին, ու ոչ մի մեքենա չի անցնում էդտեղով, իսկ ոստիկանությունն ապահովում է հասարակական կյանքը: Այդ ժամանակ ողջ փողոցը լցված է երիտասարդությամբ, ովքեր երգում ու պարում են, ասում-խոսում ու ծիծաղում: 
Հիմա էս դրա այլընտրանքն է՝ փողոցը փակ է, ոստիկանությունն ապահովվում է անվտանգություն, ոչ մեկի պապան չի անհանգստանում, ու նրանք լիցքաթափվում են աշխատանքից հետո... (Ու զարմանալի չի, որ երեկոններն են մարդիկ շատ): 
Ասածս ինչ ա՝ Բաղրամյանից երիտասարդները երբեք էլ դուս չեն գա։ Սա իրենց դուր է գալիս, սա կայֆ ա, սա ապահով ա, ու նրանք տուն չգնալն արդարացված է ընտանիքի անդամների կողմից: 
Եթե չեմ սխալվում, ոչ բարով-խերով երիտասարդության նախարարություն ունենք, որը կարա էդ հարցի շուրջ մտածի... Ոստիկանությունը հաստատ կաջակցի, որ մի քանի ժամով մի պողոտա փակի գոնե երկու շաբաթը մեկ, որտեղ իրական երիտասարդությունը կարա մինչև առավոտ «տժժա» անվճար ու եվրոպական ստանդարտների մոտ: 
Այ էս ա իրականությունը, թե չէ հիմա ո՛չ պայքար կա, ո՛չ ինչ-որ նպատակ կա, ուղղակի կայֆ ա, մարդիկ դուրս են եկել ՖԲ-ից ու իրար հետ իրականում շփվում են: 
Դե ինչ, խոսքս ուղղում եմ ոստիկանությանն ու էդ նախարարությանը. «Հարգելինե՛ր, երկու շաբաթը մեկ փակեք մի փողոց, որտեղ մենակ երիտասարդությունը կհավաքվի, տեղադրեք հետաքրքիր նստարաններ, խմիչքներ ու երաժշտություն ապահովեք ու կտեսնեք, թե ձեզնից ինչքան շնորհակալ կլինի երիտասարդությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել