Ուրեմն էսօր Բաղրամյան պողոտայում էի 3-4 օրվա դադարից հետո, սպասում էի Գագիկ Գինոսյանին, էնտեղ էինք պայմանավորվել հանդիպել: Մեկ էլ անցնում եմ Գրողների միության կողքով, էէէէէն քարին թառած մարդը բարկացած խոսում ա կողքի բորդյուրին նստած տղամարդու հետ, ասում ա. «Մեզ լրիվ պրեզերվատիվի տեղ են դրել սրանք, բերել, գցել են ստեղ, չեն հասկանում, որ պայքարն ինքնաբուխ ա լինում, հո զոռով չե՞ն կարա անեն»... Շարունակում եմ քայլել, էն հացադուլ անող տղերքի կողքով շփոթվեցի, անցա, ասում- խոսում, խնդում են իրար հետ. «Տո, դե հերիք ա, ինչքան հացադուլ արինք, հելեք, գնում ենք հաց ուտելու»... Ասեցի՝ լավ, գնամ, միության ներսում նստեմ, էնտեղ գոնե հով ա, մտա, նստեցի սալահատակին, մեկ էլ մի հատ տատիկ եկավ, վրա տվեց ինձ. «Աղջիկ ջան, իբր ի՞նչ եք անում էս քանի օր ա, պրծել ա ձեր պայքարը, գնացեք տներով, թողեք՝ մենք փող աշխատենք, եկել, սաղ ճանապարհները փակել եք, ավտո- մաֆտո չի կարողանոում գա, թարգմանական գործը կանգնել ա»... Ինչպես հետո պարզվեց՝ միության շենքի առաջին հարկում նոտարական գրասենյակ կա, ու էդ տատիկը վրացերենի թարգմանիչն էր... Ուզում էի ասել. «Տատի ջան, իմ պայքարն էլ ա վերջացել արդեն 3-4 օր ա», բայց լռեցի, իմաստ չուներ, ինչպես արդեն անիմաստ ա անդրադառնալ անցած պայքարի լուսաբանմանը, դրա համար էսօր ես, ամենայն հավանականությամբ, վերջին անգամ կլուսաբանեմ Բաղրամյան պողոտայի դեպքերի այսօրինակ զարգացումը... Ցավում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել