14 տարի Կանադայում և ԱՄՆ-ում ավտո եմ քշել: Ընդամենը մեկ անգամ եմ խախտել եևթևեկության կանոնները: Հիմա Երևանում ամիսը մի երկու հատ տուգանք է գալիս: Գուցե փոխվել եմ կամ վատ եմ սկսել քշել: Իհարկե ոչ: Երթևեկությունը հատուկ այնպես է կազմակերպված, որ թակարդներն ընկնես ու փող մուծես:

Օրինակ՝ կանաչի տակ հատում ես գիծը, որ անցնես խաչմերուկը: Սակայն չես հասցնում, որովհետև մի անուղեղ հետիոտն դեմդ է կտրում, նաև չես հասցնում անցնել խաչմերուկը՝ կստեղծես վթարային իրավիճակը: Ու դու կանգնում ես վթարային իրավիճակ ստեղծելու կամ 5000 դրամ տուգանվելու երկընտանքի առջև: Այնպես որ, տեսախցիկները ոչ թե նպաստում են երթևեկության անվտանգության բարձրացմանը, այլ ընդհակառակը՝ ստիպում են վարորդին տուգանվելուց խուսափելու համար ստեղծել վթարային իրավիճակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել