Երբ մարդիկ լքում են իրենց բնակավայրերը, բնությունը ճանապարհ է գտնում դրանք իր ձեռքն առնելու ու անկրկնելի գեղեցկություն ունեցող հեքիաթային վայրերի փոխակերպելու։
Այս լքված ձկնորսական գյուղը գտնվում է Չինաստանի Ժեջիանգ նահանգի Շենգշեն կղզու վրա։ Գյուղի հին տների քարե պատերի վրայով ամենուր կանաչ փարթամ որթեր են մագլցում՝ ներս թափանցելով պատուհանների և դռների միջով։
Հայտնի չէ, թե ինչու է լքվել այս գյուղը, սակայն այժմ այն ցույց է տալիս, թե ինչ տեսք կունենար աշխարհը, եթե մարդիկ այն լքեին։
Ինչևէ, կարելի է նաև պատկերացնել, թե ինչպես մարդիկ կարող էին բնության հետ ներդաշնակ ապրել այսպիսի կանաչապատ տներում...
Չեմին դե ֆեր դե Պետիտ Սեինտուրը փարիզյան երկաթուղի է, որը կառուցվել է 1852թ-ին։ Այն կապում էր Փարիզի հիմնական երկաթուղային կայարանները։ 1934թ-ից ի վեր լքված այս երկաթուղին այժմ իրենից 31 կմ երկարություն ունեցող կանաչ տարածք է ներկայացնում, որը գրաֆիտի արվեստի և բնության սիրահարների համար անփոխարինելի վայր է դարձել։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր համարվող Այութայա պատմական քաղաքում ծառը կուլ է տվել Ոաթ Մահա Թատ տաճարի Բուդդայի արձանը։
Կամբոջայի Անգկոր հին քաղաքի Պրեահ Խան տաճարի վրա աճած կապոկ ծառը սյուրռեալիստական բնապատկերներ է ստեղծել։
Պետրոպավլովսկ – Կամչատսկի շրջանի հյուսիսում՝ փոքրիկ ծովածոցում, լքված ռուսական նավաշինարանը ծածկվել է ձյունով ու սառույցով՝ փոխակերպվելով հեքիաթային սառցե աշխարհի:
Ֆրանսիական Օրադուր-սուր-Գլանե գյուղը նացիստների կողմից 1944թ-ին հարձակման ենթարկվելուց հետո մինչ օրս պահպանվել է նույն լքված վիճակում։
Ժամանակին հարյուրավոր գերմանացի հանքափորներով բնակեցված այս վայրն այժմ ուրվական քաղաք է։ Կոլմանսկոպ օազիսն այժմ նորից ծածկվել է անապատի ավազներով։
Փայտե տները կառուցվել են անապատի մեջտեղում գերմանացի հարուստ հանքափորերի կողմից։
«Ալրաղացի հովիտը» լքված հին ալրաղաց է Իտալիայի Սոռենտո շրջանում։ Շենքի լքված փլատակներն ամբողջությամբ կլանվել են փարթամ ֆլորայի կողմից։
60-ականների դասական ժանգոտ մեքենաները Բելգիայի Չատիլոն բնակավայրի անտառում այսօր անտառային միջատների ու այլ արարածների բնակավայր են դարձել։