Tert.am-ը գրում է.

«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը, ըստ որի՝ 200 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվում ՀՀ-ին ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու և ներկայացրեց հիմնավորումները:

Այնուհետև խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ելույթ ունեցավ և նշեց, թե խմբակցությունում ազատ են քվեարկելու և նշեց, թե ինքը ներկայացնում է սեփական տեսակետը:

Տեղից խոսում էր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով բարձրաձայնում էր, թե խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Ռուբիկ Հակոբյանն իրավունք չունի անձնական տեսակետ հայտնել։

Նա նշեց, թե անձնական տեսակետը կարող էր հայտնել պատգամավորների ելույթների ժամանակ:

Նույն խմբակցության պատգամավորների վեճին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Մի բռնացեք մարդկանց տեսակետի վրա»,-հորդորեց նա Զարուհի Փոստանջյանին, ով մինչ այդ տեղից այլ պատգամավորների հետ վեճի էր բռնվել:

Ռուբեն Հակոբյանը համբերեց և ապա ինք էլ սաստեց կուսակցին. «Հասկացանք, վերջ»:

Նա նշեց, թե միշտ վերապահումով է վերաբերվել վարկային քաղաքականությանը, բայց օգտվելով իր լիազորությունից՝ ծանոթացել է ցուցակի հետ և համոզվել, որ դա օդի պես անհրաժեշտ է ՀՀ ԶՈՒ-ին:

Նա հայտարարեց, թե ինքը կողմ է քվեարկելու վարկային համաձայնագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել