Քաղաքական և քաղաքացիական դաշտում պետք է հասկանալ ետ քայլի ժամանակը: Չկա այնպիսի բանակցային գործընթաց, որտեղ չգործի հետքայլի սկզբունքը:

Հին և միջին դարերում, նույնիսկ եթե հաղթանակը 100 տոկոսանոց է եղել, ու սկսվել են բանակցային գործընթացներ, հաղթող կողմը միշտ էլ ինչ-որ բան զիջել է. կլինի դա հարկերի թեթևացումը, թե մայր լեզվով խոսելու իրավունքը, կարևոր չէ:

Հայաստանում դեռ չի զարգանում ետքայլի ինստիտուտը, չի ընդունվում կողքինի կարծիքը: Այս ամենի պատճառով էլ յուրաքանչյուր պայքար ինքնուրույն մարում է, որովհետև այդ պահի «լիդերը» մտածում է, որ իր խոսքն է ամենաճիշտը, կամ էլ մտածում է, թե ետքայլը որպես թուլություն կդիտվի: Դիվանագիտության մեջ թույլ կողմը կամ ուժեղ կողմը որոշվում է վերջնական արդյունքով:

Հ.Գ. Տիգրան Մեծն իր թագը դրեց Պոմպեոսի ոտքերի տակ, Պոմպեոսը թագը վերադարձրեց: Մեր արքան պահպանեց Արքայից Արքա տիտղոսը, կորցրեց արտաքին գրավյալ տարածքները, բայց վաստակեց մեծ դիվանագետի և հաղթողի կոչումը: Ետքայլ և տվյալ պահին հզոր դիվանագիտական հաղթանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել