Tert.am-ը գրում է.

2015թ-ի սեպտեմբերի 13-ին ՀՀ 9 մարզերի 22 համայնքներում կանցկացվի համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ, ինչի անցկացման ծախսերը հոգալու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից կհատկացվի ավելի քան 66 մլն դրամ։

Ինչպես կառավարության նիստին նշեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի շուրջ 64 մլն դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 2 մլն դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել