Ներկայումս Հայաստանի Հանրապետության մարզերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Կան խնդիրներ դպրոցաշինության, մշակութային, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:

Սրանց լուծման համար կառավարությունը նախատեսում է ՀՀ մարզպետարաններին կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացնել շուրջ 4,4 մլրդ դրամ գումար:

Մասնավորապես՝ 
1.Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 300,000.0 հազ. դրամ
2.Արարատի մարզպետարանին՝ 630,000.0 հազ. դրամ
3.Արմավիրի մարզպետարանին՝ 635,000.0 հազ. դրամ
4.Գեղարքունիքի մարզպետարանին՝ 445,000.0 հազ. դրամ
5.Լոռու մարզպետարանին` 485,000.0 հազ. դրամ
6.Կոտայքի մարզպետարանին՝ 470,000.0 հազ. դրամ
7.Շիրակի մարզպետարանին` 530,000.0 հազ. դրամ
8.Սյունիքի մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ
9.Վայոց ձորի մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ
10.Տավուշի մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել