ԲագրատյաննկարAraratnews.am-ը գրում է.

ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ՀԷՑ-ի պայմանագրին:

«Մի´կնքեք պայամանագրեր որոնք թերի են, սխալ, երբեմն էլ՝ անգրագետ: Օրինակ բերեմ՝ ՀԷՑ-ի այսօրվա իրավիճակը, որն ուղիղ հետևանքն է 2013-ի դեկտեմբերի 2-ի պայմանագրի, որով ՀէՑ-ը պարտավոր է ՋԷԿ-երից 40 դրամով էլեկտրաէներգիա գնել, այն դեպքում, երբ 3 դրամով էլէկտրաէներգիա կա:  Ներկա իրավիճակի համար միայն  դուք եք մեղավոր հանրապետականներ: Ձեզանից ոչ մեկի մտքով չանցա՞վ դեկտեմբրի 2-ից առաջ՝ մինչև պայմանագրի կնքումը հարցնել, թե դա ինչ անհեթեթ որոշում է»,-իր խոսքում նշեց Բագրատյանը:

Պատգամավորն ընդգծեց նաև, որ այսօր հանրապետությունը տնտեսապես ոչ մրցունակ դաշտում է հայտնվել, և այս ամենի պատճառն այն է, որ պետական պարտքն օր-օրի աճում է, իսկ բանակցությունները մեր ռազմավարական գործընկերների հետ ճիշտ ուղու վրա չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել