Tert.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պետական բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրել 2015 թվականի օգոստոսի 2-13-ը ՀՀ-ում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի ժամանակ Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու համար։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի խոսքով՝ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2015 թվականի 9 ամսում կհատկացվի 39 մլն  800 հազ. դրամ։

Վարչապետը շեշտեց խնդրի կարևորության մասին և ընդգծեց, որ սիրիական պատվիրակության ծախսերը հոգալը ՀՀ-ի համար կարևոր հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել