2015թ առաջին 6 ամիսներին գազալցակայաններում պայթյունի 4 դեպք է գրանցվել, որի արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 2 հոգի: Այս դեպքերից հետո որոշում էր կայացվել ՏԿԱԻՆ-ում ձևավորվել հանձնաժողով, որն ուսումնասիրելու էր գազալցակայանների վիճակը:

Հանձնաժողովի ձևավորումից երկու շաբաթ անց ստուգման են ենթարկվել մոտ 400 գազալցակայաններ:

Մասնագետներն արդեն հասցրել են ուսումնասիրել Կոտայքի, Լոռիի, Արագածոտնի մարզերի գազալցակայանները, իսկ այժմ ընթացքի մեջ են աշխատանքները Շիրակի մարզում:

Արդեն իսկ ավարտված ստուգումների արդյունքում փակվել է 7 գազալցակայան, որից 3-ը Երևանում ու 4-ը մարզերում:

Ստուգումների արդյունքում տուգանքի են ենթարկվել մոտ 14 ընկերություն: Տուգանքը կազմել է մոտ 1 մլն դրամ:

Համեմատած քիչ են այն խախտումները, որոնք արվել են հրդեհային նորմերի խախտման պատճառով: Իսկ ինչ վերաբերում է առանց փորձաքննություն անցնելու գազալցակայանը շահագործելուն, ապա նման խախտման համար ընկերությանը տուգանում են 1 մլն դրամի չափով:

Այժմ հրահանգված է բոլոր գազալցակայաններին լիցքավորելուց առաջ պահանջել գազաբալոնի փաստաթղթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել