Որպեսզի ատամներն ավելի սպիտակ երևան, շատ կաթ խմեք, այն ամրացնում է ատամների էմալը: Լիմոնի կեղևներով ևս կարելի է մի փոքր սպիտակեցնել ատամները: Ամենատարածված ժողովրդական միջոցը սովորական սոդան է: Թաթախեք ատամի խոզանակը սոդայի մեջ և մաքրեք ատամները: Դրանք անմիջապես կսպիտակեն, բայց սոդայով կոպիտ տրորումից վնասված լնդերը կսկսեն ցավել: Բացի այդ, սոդան ասես ջնջում է էմալի վերին շերտը: Եթե սոդայով մաքրենք ատամներն ամսական մեկ անգամից հաճախ, կարելի է հեշտորեն մաշել՝ բարակեցնել ատամի էմալը: Արդյունքում ատամի զգայունությունն աճում է, և ցանկացած տաք կամ սառը սնունդ կարող է Ձեզ համար իսկական փորձության վերածվել:

Սպիտակեցնող ատամի մածուկներն ազդում են սոդայի նման, դրանց կազմության մեջ մտնում են հատուկ նյութեր և ֆերմենտներ, որոնք փոխում են ատամի գույնը: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ օգտվել այս մածուկներից, քանի որ էմալի զգայունությունն աստիճանաբար կբարձրանա: Գեղեցիկ ժպիտը ձեր առողջության և ինքնավստահության ցուցանիշներից է: Ուստի մի՛ թողեք ատամների խնամքը վաղվան:

Պատշաճ ուշադրություն հատկացրեք նրանց, մաքրեք ատամներն առավոտյան և երեկոյան, ինչպես նաև ողողեք բերանն ամեն անգամ սննդի ընդունումից հետո: Մեջբերելով հայտնի ասացվածքը՝ կարելի է ասել. առողջ ատամներն այն ատամները չեն, որոնք լավ են բուժվում, այլ նրանք, որոնք մշտապես և լավ խնամում են: Այդ դեպքում ամեն անգամ ատամնաբույժին այցելելը Ձեզ համար չի լինի ցավային զգացողությունների հետ ասոցացվող սարսափելի մի բան: Առողջ ատամներն ու շքեղ սպիտակափայլ ժպիտը Ձեր ձեռքերում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել