Tert.am–ը գրում է.

Facebook  սոցցանցի ապրանքանշանը ամենից շատ ճանաչելի լոգոներից մեկն է ողջ աշխարհում, սակայն այժմ մարդկանց մեծ մասը սոցցանցից օգտվում է բջջայիններից, ինչի պատճառով ամբողջությամբ չի տեսնում այն:

Ինչպես գրում է Daily Mail-ը` Facebook-ի դիզայները  թվիթերյան էջում հրապարակել է  լոգոյի վերջին դիզայնը` ներկայացնելով արված փոփոխությունը, որն այնքան աննշան է, որ կարելի է անգամ չնկատել:

Կապույտ ու սպիտակ գույները նույնն են մնացել: Փոփոխվել է միայն Facebook բառի երկրորդ տառը` տպատառ գրում հանդիպող a-ին փոխարինելու է եկել ձեռագիր տեսք ունեցող a -ն:

Փոքր-ինչ փոփոխության ենթարկվել է նաև b տառը, որը հավելյալ մասնիկ է ստացել` ներքևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել