Ես որևէ վատ բան չեմ տեսնում Բաղրամյան պողոտայում համբուրվելու մեջ։ Ես ինձ դեռ այդքան ծեր չեմ համարում, որպեսզի խրատներ տամ ջահելությանը «այ մեր ժամանակներում նման բաներ չկային» ոճով։ Եթե պողոտայի մեջտեղում կարելի է նստել, պառկել, երգել, բլոտ խաղալ, ո՞վ է ասել, որ համբուրվել չի կարելի։ Ինչ-որ տեղ նաև պարտադիր է։ Այս համբույրը, ըստ իս, ամենագեղեցիկն էր մինչ այդ հրապարակվածներից, որովհետև ամենաբնականն էր։ Նախորդ լուսանկարների ու տեսանյութերի մեջ կար ինչ-որ պաստանովկա, ինչ-որ հերոսանալու քողարկված նպատակ, ակադեմիական պաթոս։ Նախորդ համբույրները ֆոտոխցիկի համար էին, իսկ սրա մեջ նույնիսկ ինչ-որ թաքուն բան կա։ Այդ ծածկոցի տակ տղան ու աղջիկը կարծես փորձում էին մեկուսանալ ընդհանուր թոհուբոհից՝ իրենց փոքրիկ առանձնությունը ստեղծելով։ 

Այդ համբույրը Բաղրամյանում կատարվող երևի ամենաանկեղծ իրադարձությունն էր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել