Tert.am-ը գրում է.

Արևի տակ երկար մնալու հետևանքով առաջացող դեմքի անհավասար նրբերանգ ունենալու հետ շատերս ենք բախվում: Արևի ճառագայթների ազդեցությունը կարող է կարմրություն, բարակ բծեր և կնճիռներ առաջացնել` ավելի ծեր տեսք հաղորդելով դեմքին:

Փորձագետների խոսքով արևի ազդեցությունը զգացվում է որոշ ժամանակ անց` արևի տակ կանոնավոր ժամանակ անցկացնելուց հետո: Healthy Life Tricks-ը մի քանի բնական բուժական բաղադրատոմս է առաջարկել, որոնք կօգնեն ձերբազատվել արևի թողած վնասակար ազդեցությունից և վերականգնել մաշկի բնական գույնն ու սպիտակությունը:

Մեղրով բաղադրատոմս  

Արևայրուքն արագ հեռացնելու համար ձեռքերի, ոտքերի և դեմքի մաշկին կարելի է   մուգ մեղր քսել: Բնական մուգ մեղրը ծառայում է որպես վերականգնող, երիտասարդացնող դիմակ: Այն մաշկի վրա տարածելուց հետո պետք է թողնել 30 րոպե, ապա լվանալ տաք ջրով և մերսելով չորացնել մաշկը: Մեղրի պարունակության մեջ առկա հակաօքսիդանտները մաշկը կպաշտպանեն աղտոտումից և սթրեսից` վերականգնելով մաշկի գույնը:

Կիտրոնով բաղադրատոմս  

Տնային պայմաններում կարելի է տոնիկ պատրաստել մաշկի արևայրուքը հանելու համար: Այն պատրաստելու համար պետք է կիտրոնի հյութը լուծել թորած ջրում: Ապա այն պետք է նրբորեն քսել մաշկին մաքուր բամբակով: Տոնիկը չորանալուց հետո` մոտ 20 րոպեից, պետք է մաշկը լվանալ տաք ջրով: Այն կվերականգնի մաշկի բջիջները:

Հանքանյութերով և վիտամիններով բաղադրատոմս

Վիտամիններով հարուստ գունավոր բանջարեղենը բավականին օգտակար է  մաշկի համար: Դրանցում պարունակվող վիտամին A-ն հզոր հակաօքսիդանտ է, որն ունակ է կանխելու ծերացումը և արևայրուքի հնարավոր վնասական ազդեցությունը:

Արևից պաշտպանող քսուք

Արևայրուքից խուսափելու լավագույն միջոցներից մեկը ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումը կանխելն է: Եղանակին համապատասխան պետք է պաշտպանիչ քսուքներ օգտագործել, հատկապես` առավոտյան 10-ից մինչև 16:00-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել